19

Սեպ,

2017

Նամականիշեր նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն համագործակցելով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հետ թողարկել է նոր նամականիշեր, որոնց վաճառքից գոյացած հասույթի մի մասը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Մասնավորապես, թողարկվել է 500 ՀՀ դրամ արժեքով նամականիշ, որը ներառում է 150 դրամանոց նվիրատվության կտրոն, ինչպես նաև 11450 ՀՀ դրամ արժողությամբ երկու փոստային նամականիշ, որը ներառում է 10000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության հավաստագիր: 

Հավաստագիրը իր հերթին ունի հնարավորություն կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին` ի հիշատակ կամ ի պատիվ մեկ այլ անձի:

Նամականիշերը հնարավոր է ձեռք բերել «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղերում, և մոտ ապագայում նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահում: