14

Հուլ,

2017

Հատուցումներ 4 զինծառայողների ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 13.07.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:

 

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արայիկ Ռուդիկի Մատինյանի, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանի, Նարեկ Տիգրանի Գասպարյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Վարդան Ծովակի Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

 

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: