30

Մայ,

2017

Հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 29.05.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին:

Այսօր սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: