Հատուցումներ ևս 2 զինծառայողների ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 16.05.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զինծառայողների ընտանիքների:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանի և սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 և 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: