30

Մրտ,

2017

Հանդիպում զոհված զինծառայողներ Գոռ Գարեգինյանի և Անդրանիկ Մուսիկյանի ընտանիքների հետ

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ժամկետային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի հարազատներին՝ նրանց փոխանցելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հատկացված միանվագ գումարները:

Պաշտպանության նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել որդեկորույս ծնողներին, միաժամանակ երախտագիտություն հայտնել հերոս որդիներ դաստիարակելու համար: Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես կանգնած է Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի, սպայի և նրանց ընտանիքների կողքին, որի վառ վկայություններից մեկն էլ համաժողովրդական ջանքերի ներդրմամբ ստեղծված զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է: