03

Փտրվ,

2017

Պարտադիր վճարների իրականացումը


Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:
 
Այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին:
 
Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական Բանկը 27.01.2017 թ. շրջաբերական նամակով  ծանուցել է Ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ: