«Զինծառայողների Ապահովագրության» հիմնադրամի գրանցումը
2017թ.-ի հունվարի 16-ին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը գրանցվեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրվեց, որ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը և այդ նպատակի ապահովման համար Օրենքով սահմանված գործառնությունների իրականացումը:Կանոնադրությամբ ամրագրվեցին նաև Հիմնադրամի միջոցների ձևավորման աղբյուրները, Հիմնադրամի հնարավոր շահառուները ևՀիմնադրամի կառուցվածքը:
Հիմնադրամի կանոններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: