Հաճախ տրվող հարցեր
Պարտադիր վճարների համար գործում է
Կենտրոնական Գանձապետարանի 900005001186 «Դրոշմանիշային վճար» հաշվեհամարը
Նվիրաբերությունների համար բանկային հաշիվներն են՝
ՀՀ դրամ` 103008661003
ԱՄՆ դոլար` 103008661011
ԵՎՐՈ` 103008661490
Ռուսական ռուբլի` 103008661581
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ցանկանում է տեղեկացնել, որ եթե կազմակերպությունը, բացի աշխատակիցների պարտադիր 1000-ական դրամից, որպես նվիրաբերություն ցանկանում է փոխանցել հավելյալ գումար (նվիրաբերություն), ապա այդ դեպքում պետք է առանձնացնել պարտադիր վճարման ենթակա 1000 դրամը եւ նվիրաբերությունը՝ պարտադիր դրոշմանիշային վճարը փոխանցելով Հիմնադրամի գանձապետական հաշվին (900005001186 ), իսկ նվիրաբերությունը՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի նվիրաբերությունների հաշվին, որն է՝ 103008661003-ը:
Եթե կազմակերպության աշխատակիցը ցանկանում է բացի ամսական պարտադիր վճարից կատարել հավելյալ նվիրաբերություն, ապա պետք է կազմակերպությունը այդ գումարը փոխանցի ֆոնդի նվիրաբերությունների հաշվեհամարին` աշխատակցի անունից: Եթե փոխանցման ժամանակ նշվի կազմակերպության անվանումը, ապա նվիրաբերությունը կհամարվի կազմակերպության կողմից կատարված և «նվիրաբերություններ» բաժնում նվիրաբերության չափի դիմաց կնշվի կազմակերպության անվանումը: