hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Սերոբ Հարությունյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1998 թ. հունվարի 1-ին Տավուշի մարզի Շամշադին տարածաշրջանում: 

Ոգեշնչվում էր 

Կյանքի ամեն մի դրական ու լավ պահից, լի էր բարությամբ և անսահման սիրով շրջապատի ու հարազատների հանդեպ: 

Շրջապատում հայտնի էր 

Որպես անչափ անմիջական, լավ շփվող ու ջերմ անձնավորություն, ով սիրով ժամանակ էր անցկացնում բոլորի հետ: 

Առանձնանում էր 

Իր բացառիկ մեծահոգությամբ, ուրիշներին անշահախնդիր օգնելու պատրաստակամությամբ ու դիմացինի հանդեպ ունեցած խորը հարգանքով: 

Պայծառ երազանքներ ու նպատակներ ուներ 

Երազում էր դառնալ լավ մարդ, աշխատել, վերանորոգել տունն ու սիրած էակի հետ ամուր ընտանիք կազմել: 

Վերջին զանգը 2022 թ. սեպտեմբերի 12-ին․ 

«Գնամ գամ տները վերանորոգեմ, ամուսնանամ․․․»: 

Վերջին մարտը 

2022թ. սեպտեմբերի 13, Ջերմուկ: