hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Տարոն Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1988 թ հուլիսի 28-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական գործով ու հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությամբ․ ծառայության մեջ հասել էր մայորի զինվորական կոչման:

Ազատ ժամանակը սիրում էր անցկացնել 

Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա, որոնց համար օրինակելի հայր ու հենարան էր:

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ համարձակ, ազնիվ, արդարամիտ ու սկզբունքային անձնավորություն, ով վայելում էր զինակիցների ու մտերիմների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ աշխատասիրությամբ, զինվորական բարձր պատասխանատվությամբ ու անսասան կամքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Անմնացորդ հայրենասեր էր և երազում էր տեսնել հզոր, միասնական ու Ծովից ծով Հայաստան։

Վերջին զանգը 2020 թ․ մայիսի 2-ին եղբորը․ 

առօրյա ջերմությամբ խոսել էր տան ու ընտանեկան հարցերի մասին։

Վերջին մարտը 

2020 թ․ մայիսի 4, Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքեր։