hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Թեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1995 թ. նոյեմբերի 13-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Կյանքի ամեն մի պահից ու մանրուքից, լի էր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անսահման սիրով շրջապատի հանդեպ։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ ազնիվ, սիրող ու ընկերասեր անձնավորություն, ով բոլորին գրավում էր իր յուրահատուկ համեստությամբ ու զսպվածությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ և փափագում էր սեփական մարզասրահը բացել՝ նպաստելով առողջ ու ուժեղ սերնդի դաստիարակությանը։

Զինվորական ծառայության ընթացքում 

Աչքի էր ընկել բարձր կարգապահությամբ ու նվիրումով՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի ու գովասանագրերի։

Վերջին զրույցը ծնողների հետ 

«Երևի ամենաճիշտը սա էր, որ գնացի..., մեր զորամասից ոչինչ չի մնացել․․․»։

Վերջին մարտը 

2020 թ. հոկտեմբերի 27, Կուբաթլու։