hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Վահագն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1996 թ․ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Անհոգ կյանքով, արարումով ու դրա պարգևած ամեն մի պահով․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքում և զինվորական ընկերների հետ։

Սիրում էր ստեղծագործել․ 

Զբաղվում էր քանդակագործությամբ, ինչպես նաև թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերը՝ սիրով ու ջերմությամբ գրելով մայրիկի մասին։

Շրջապատում հայտնի էր 

Որպես Մեծատառով Մարդ՝ բացառիկ խելացի, ազնիվ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ուրույն, ինքնատիպ մտածելակերպով, խորիմաստությամբ ու բացառիկ աշխարհայացքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Թիկնապահական ակադեմիան ավարտելուց հետո երազում էր աշխատել մասնագիտությամբ, սակայն այլ ուղի ընտրելով՝ ընդունվեց ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և դարձավ նվիրյալ զինվորական։

Վերջին օրերը 

2020 թ․ սեպտեմբերի 27-ից հարազատների հետ կապն ընդհատվել էր, քանի որ ծնողները Ռուսաստանի Դաշնությունում էին։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 20, Կարմիր Շուկա։