hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2001 թ. հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով ու կյանքի ամեն մի պահով՝ աչքի ընկնելով իր անսպառ լավատեսությամբ ու բարությամբ։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բարի, ընկերասեր, միշտ օգնության հասնող, ուրախ ու կատակասեր անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր թիկնեղ, բարձրահասակ տեսքով, վառ տեսակով ու շրջապատին դրական էներգիա փոխանցելու ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր մեքենա վարել սովորել և սեփական ավտոմեքենան ունենալ։

Վերջին զանգը 2020 թ. սեպտեմբերի 24-ին մորը․ 

«Ամեն ինչ լավ է, մամ ջան․․․ մամ, խառն եմ, կզանգեմ․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ սեպտեմբերի 27, Մարտունի 2։