hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Վիրաբ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1998 թ․ հուլիսի 8-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Տեխնոլոգիաներով․ ինքնուրույն սովորել էր ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն, ինչպես նաև գրում էր խաղերի ու մուլտիպլիկացիոն ծրագրեր։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել ընկերների հետ։

Նրան հիշում են 

Որպես բացառիկ համեստ, բարի, խելացի ու աշխատասեր երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ բարությամբ, ինքնակրթությամբ զբաղվելու անսպառ ձգտումով ու բազմակողմանի ընդունակություններով։

Երազանք, որ անկատար մնաց․․․ 

Երազում էր մեկնել Լեհաստան, որպեսզի ավելի կատարելագործվեր ծրագրավորման ոլորտում և հասներ մեծ մասնագիտական հաջողությունների։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 21-ին մորը․ 

«Մամ, էսօր լավ օր է մեզ համար, ես լավ եմ, արի չխոսանք, որ ուրիշ բան չլինի․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 23, Մարտունի, Դիլագարդա։