Ծնվել է
1992 թվականի մարտի 7-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում։
Ոգեշնչվում էր
Կյանքով, ամեն մի պարզ ու գեղեցիկ երևույթով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր եղբորորդիների հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ գովելի, բարյացակամ, ազնիվ ու վեհանձն երիտասարդ, ով վայելում էր համագյուղացիների խորին սերն ու պատկառանքը։
Յուրահատուկ էր
Իր ամեն մի քայլով, լուսավոր բնավորությամբ ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ընտանիք կազմել, ամուսնանալ, զավակներ ունենալ և վայելել հայրության ու ջերմ օջախի բերկրանքը։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերին էր․
Գիտակցելով սրբազան պարտքը՝ հարազատներին ճանապարհելուց հետո որպես կամավորական անվախորեն մեկնել էր առաջնագիծ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական (Ջաբրայիլ)։