Ծնվել է
1991 թ․ մայիսի 9-ին Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։
Ոգեշնչվում էր
Կյանքով, արարումով ու ապագայի պայծառ ծրագրերով, իսկ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ ու սիրով անցկացնում էր սիրած էակի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ հարգված, անսահման սիրված, բարի ու ազնիվ անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու ընկերների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ աշխատասիրությամբ, նվիրվածությամբ, անսասան կամքի ուժով ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ընտրյալի հետ ընտանիք կազմել, հիմնել սեփական ջերմ օջախն ու վայելել անհոգ ու երջանիկ օրեր։
Վերջին զանգը 2020 թվականի հոկտեմբերի 11-ին մորն էր․
«Մամ, տեղս լավ է, ամեն ինչ լավ է…»։
Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 12, Ջաբրայիլ։
Անկոտրում ոգով հորդորել էր զինակիցներին
Մարտնչել մինչև վերջ ու աննահանջ կանգնել․ զոհվել է դիպուկահարի հարվածից։