hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Վահե Ջիվանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2001 թ․ հուլիսի 21-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով ու հատկապես սպորտով՝ աչքի ընկնելով իր առույգությամբ, կամքի ուժով ու կենսասիրությամբ։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ, ինչպես նաև մեծ սիրով երգում էր հայրենասիրական ու սիրային երգեր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, պարտաճանաչ, պատասխանատու ու դրական երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր հասուն բնավորությամբ, զսպվածությամբ ու զինվորական գործին ցուցաբերած բարձր պատասխանատվությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, վերադառնալ տուն և սեփական բիզնեսը հիմնել։

Նույն առաջնագծում էին նաև նրա հայրն ու եղբայրը, 

Ովքեր տեսակցել էին Վահեին մարտական դիրքերում։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 11, Հադրութ։