Ծնվել է
2001 թ․ հուլիսի 11-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով ու ծնողներով, իսկ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր սպորտի դպրոցում՝ կոփելով մարմինն ու ոգին։
Շրջապատում հայտնի էր
Որպես անչափ լավ, բարի, նվիրված ու հոգատար երիտասարդ, ով վայելում էր մտերիմների ու ընկերների անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր ամբողջ էությամբ, վառ տեսակով, սպորտային կամքով ու ընտանիքի հանդեպ տածած անսահման նվիրումով ու սիրով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, վերադառնալ տուն, հիմնել սեփական բիզնեսը և խանութ ունենալ։
Վերջին զանգը պատերազմի սկզբից երեք օր անց էր․
Վիրավորվելուց հետո ասել էր, թե հիվանդանոցում է, որպեսզի չանհանգստացնի հարազատներին։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 1, Հադրութ։