Ծնվել է
1976 թ․ օգոստոսի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղում։
Ոգեշնչվում էր
Ամեն ինչով՝ կյանքով, Մայր Հայրենիքով ու զինվորական ծառայությամբ․ հասել էր կապիտանի զինվորական կոչման։
Ազատ ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների ու ընկերների հետ։
Ամուսնացած էր
Ունի երեք երեխա։
Սիրում էր
Ստեղծագործել․ թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերը՝ գրելով բանաստեղծական տողեր, որոնք այսօր քանդակված են նաև նրա շիրմաքարին։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, նվիրված, ազնիվ ու հոգատար անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր անսասան հավատարմությամբ, հայրենասիրությամբ, զինվորական բարձր պատասխանատվությամբ ու ընկերների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր, որ իր երեխաները մեծանան ու ապրեն անհոգ ու խաղաղ երկնքի տակ, իսկ Արցախ աշխարհը լինի միշտ ազատ ու ապահով։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 1-ին․
«Սոված ենք, հաց սարքի, որ ինձ ու տղաների համար տանեմ, ուտենք, շտապում եմ․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2, Ստեփանակերտ։