hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Վրեժ Գասպարյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1997 թ․ մայիսի 18-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Ոգեշնչվում էր 

Անմնացորդ հայրենասիրությամբ ու հայրենի հողին ծառայելու սրբազան գիտակցությամբ․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի և հարազատ ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ համարձակ, ուժեղ, ընկերասեր, ազնիվ ու վեհանձն երիտասարդ, ով վայելում էր մտերիմների ու համագյուղացիների խորին հարգանքն ու սերը։

Յուրահատուկ էր 

Իր անսահման սրտաբացությամբ, ջերմությամբ և բարի գործեր անելու մեջ միշտ աշխույժ ու շտապողական լինելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական մեքենան գնել, հիմնել իր անձնական գործը և կազմել ջերմ ու ապահով ընտանիք։

Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտից քրոջը․ 

«Հարմար չի, տեղ հասնեմ՝ կզանգեմ․․․»։

Վերջին մարտը 

2023 թ․ սեպտեմբերի 19, Սարուշեն գյուղի սահմաններում։