Նվիրաբերություններ
Յուրաքանչյուր անձ կարող է կանգնել զինվորի ու նրա ընտանիքի կողքին՝ օգնելով Զինապահին։ Նվիրաբերություն կատարելու համար ընտրեք հետևյալ եղանակներից Ձեզ հարմարը.
- Քարտային փոխանցում Հիմնադրամի կայքով
- Բանկային փոխանցումներ
- Idram, EasyPay, TelCell էլեկտրոնային դրամապանակներ
- PayPal համակարգ՝ Armenian Wounded Heroes Fund կայքով
- Բանկերի առցանց բանքինգ համակարգ
- Հայփոստի գեղեցիկ բացիկ գնելով
Նվիրաբերություն կայքի միջոցով
Այցելելով Նվիրաբերել էջ, ընտրեք նվիրաբերության արտարժույթը և չափը կամ «այլ» դաշտում մուտքագրեք գումարի Ձեր նախընտրելի չափը:
Համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո համակարգը կտեղափոխի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել Ձեր վճարային քարտի տվյալները: Կարող եք բաժանորդագրվել նաև շարունակական նվիրաբերությունների` ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը:
Ձեր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին կուղարկվի նամակ նվիրաբերությունը ստացված լինելու մասին:
Կատարելով նվիրաբերություն կարող եք վճարել նաև Idram հավելվածի միջոցով: Նվիրաբերությունների էջում համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո պետք է նշել Idram կոճակը, ապա ընտրել սկանավորման կամ հեռախոսով վճարելու տարբերակների միջև:
Նվիրաբերություն բանկային փոխանցման միջոցով
Դրամ, ռուբլի, դոլար և եվրո արժույթներով բանկային փոխանումներ իրականացնելու համար կարող եք տեսնել Հիմնադրամի բանկային հաշիվները ստորև (ԶԱՀ ՀՎՀՀ 02656976), եթե ցանականում եք ներբեռնել, սեղմեք այստեղ:
Նվիրաբերություն PayPal համակարգի միջոցով
ԱՄՆ-ից նվիրաբերություն կարող եք կատարել Armenian Wounded Heroes հարթակի միջոցով: Սեղմելով donate to 1000+ կոճակը`կարող եք կատարել նվիրաբերություն PayPal վճարման համակարգով:
Տեղեկացնում ենք, որ PayPal համակարգն ունի 2-3% միջնորդավճար`Ձեր քարտի տեսակով պայմանավորված։
Նվիրաբերություն էլեկտրոնային դրամապանակների միջոցով
Idram-ից և TelCell Wallet-ից օգտվելիս գլխավոր էջում ընտրեք Հիմնադրամի վահանակը և կատարեք նվիրաբերություն։
EasyWallet-ով նվիրաբերություն կատարելու համար գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում անհրաժեշտ է սեղմել Բարեգործություն կոճակը և ընտրել Հիմնադրամի վահանակը։
Նվիրաբերություն բանկերի առցանց բանքինգ համակարգով
Հայկական բանկերի առցանց բանքինգ համակարգով նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր նախընտրած առցանց բանքինգ, գտնել Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամին նվիրաբերություն կատարելու վահանակը և իրականացնել փոխանցումը։
Նվիրաբերություն Հայփոստի միջոցով
Յուրօրինակ բացիկների շարքով Հայփոստ ընկերությունն առաջարկում է աջակցել Զինապահին։ Այցելելով Հայփոստի բացիկների էջ` կարող եք ընտրել Ձեզ դուր եկած բացիկը` նշելով այն գումարը, որը ցանկանում եք նվիրաբերել:
Փնտրեք Ձեր նվիրաբերությունը մեր կայքում
Այցելելով Փնտրել նվիրաբերություններ էջը` կարող եք տեսնել Ձեր կողմից Զինապահին կատարված բոլոր նվիրաբերությունները: