Ծնվել է
1979 թ․ սեպտեմբերի 30-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով, ծնողներով ու զավակներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երեք երեխա։
Սիրում էր ստեղծագործել․
Իր ներաշխարհն ու հոգու զգացմունքները արտահայտում էր կտավներին նկարելով։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ սիրված, խորապես հարգված, ընկերասեր ու լուսավոր անձնավորություն։
«Ապրիլը ապրել չթողեց»
Նրա հիշատակին ընկերները գիրք են հրատարակել։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ բարությամբ, մաքրասիրությամբ, ներքին ուժով ու նուրբ, զգացմունքային հոգով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր արժանապատիվ աշխատել, տեսնել իր ընտանիքն ու զավակներին ապահով ու անհոգ կյանքով ապրելիս։
Վերջին զանգը կնոջ հետ․
«Կռիվ է, գնացեք պատսպարվեք․ կարոտել եմ ձեզ, երեխաներին լավ կնայեք․․․»։
Վերջին մարտը
2016 թ․ ապրիլի 4, Թալիշ։