hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Գագիկ Բարսեղյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2001 թ. մայիսի 17-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Կյանքի ամեն մի պահով ու ծրագրավորմամբ․ սովորում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և լի էր անսպառ էներգիայով։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ։

Բազմակողմանի օժտված էր 

Երաժշտությամբ․ ստեղծագործում էր, գերմաներենով հուզիչ երգեր էր գրում ու երգում սիրելի մայրիկի մասին։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բոլորի կողմից սիրված, բարի, հոգատար, ջերմ ու ընկերասեր երիտասարդ, ով երազում էր դառնալ նավերի հմուտ ինժեներ։

Վերջին զանգը 2023 թ. հունվարի 17-ին

«Մամ ջան, երանի մի տուր, կգամ…, մեր հետ ամեն ինչ լավ է, դու մեր մասին մի մտածիր…: Եղբայրս ինչ ուզի կառնեք, լավ կնայեք․․․»։

Վերջին մարտը 

2023 թ. հունվարի 19, Վարդենիսի Ազատ գյուղ։