Ծնվել է
1992 թ․ հունվարի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Ոգեշնչվում էր
Երկնքով ու թռիչքներով․ օդաչու էր, ով իր ամբողջ էությամբ սիրահարված էր ռազմական ավիացիային, իսկ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր սիրելի ընտանիքի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես Մեծատառով Մարդ՝ բացառիկ հոգատար, ընկերասեր, մաքուր, ազնիվ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր ամբողջ էությամբ, ազնվական տեսակով, երկնային անսահման սիրով, ընկերասիրությամբ ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր թռչել անկախ Հայաստանի ու ազատ Արցախի խաղաղ երկնքում, ինչպես նաև իր անմիջական աշխատանքով էլ ավելի զարգացնել ու հզորացնել հայկական ռազմական ավիացիան։
Վերջին զանգը մայրիկին․
«Մամ, առավոտյան թռիչք ունեմ․․․»։
Սահմանային օդային տարածքն էր հսկում
Ապահովելով 300-400 զինվորականների անվտանգությունը։
Վերջին մարտը
2014 թ․ նոյեմբերի 12, Աղդամ։