Ծնվել է
1991 թ․ դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Ուրախանում էր
Իր հարազատ շրջապատով, իսկ ազատ ժամանակն անսահման սիրով ու ջերմությամբ անցկացնում էր ընտանիքի և բարեկամների հետ։
Սիրում էր
Անկեղծ նվիրումով սիրում էր իր սիրած էակին, ում համար մշտապես ձգտում էր գեղեցիկ ու ջերմ անակնկալներ պատրաստել։
Շրջապատում հայտնի էր
Որպես ուրախ, վառ հումորասեր ու կյանքով լեցուն երիտասարդ, ում մեջ կյանքը բառացիորեն եռում էր։
Յուրահատուկ էր
Իր իմաստնությամբ, հավասարակշռվածությամբ և ցանկացած խնդիր ու իրավիճակ հեշտությամբ հարթելու բացառիկ ունակությամբ։
Երազանքներ, որ անկատար մնացին․․․
Երազում էր անակնկալներով լցնել սիրած էակի կյանքն ու նրա հետ միասին ճանապարհորդելով շրջել ամբողջ աշխարհով։
Վերջին զանգը 2011 թ․ մարտի 8-ին էր,
Զանգահարել էր տոնական սիրով ու ջերմությամբ շնորհավորելու հարազատ կանանց։
Վերջին մարտը
2011 թ․ մարտի 17, Ասկերան։