hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Մնացական Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2000 թ. հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով ու հատկապես սիրելի մայրիկով, ում հանդեպ տածում էր անսահման սեր, հոգատարություն ու երախտագիտություն։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ, ինչպես նաև սպորտով զբաղվել․ ֆուտբոլից ունի բազմաթիվ մեդալներ ու գովասանագրեր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, աշխատասեր, խելացի ու ջերմ երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր վառ հումորի զգացումով, դրական էներգիայով ու շրջապատին մշտապես ժպիտ պարգևելու ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ընդունվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և դառնալ հմուտ ծրագրավորող։

Վերջին զանգը 2020 թ. սեպտեմբերի 24-ին մորը․ 

«Քեզ լավ կնայես, հլը ինձ պետք ես․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ սեպտեմբերի 27, Հադրութ։