hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Արթուր Ամիրաղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1983 թ․ ապրիլի 6-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Կյանքով, սիրելի ընտանիքով ու զավակներով․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի և մտերիմ ընկերների հետ։

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Սիրում էր ստեղծագործել․ 

Դեռ զինվորական տարիներին թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերն ու ջերմությունը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ կենսուրախ, շփվող, անմիջական, կյանքն ու ուրախությունը սիրող, ազատատենչ ու լուսավոր անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ մարդկային տեսակով, ազնվությամբ, ջերմությամբ ու մտերիմների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական տունը, տեսնել որդուն առողջ ու երջանիկ, և անել ամեն ինչ, որպեսզի զավակները մեծանան ու հասնեն իրենց նպատակներին։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 18-ին․ 

«Ամեն ինչ լավ է լինելու, սիրում եմ ձեզ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 20, Խնձորեսկ։ 

Զինակից ընկերոջը փրկելիս

Անձնվիրաբար հրամանատարի մարմինը մարտի դաշտից դուրս բերելիս զոհվել է դիպուկահարի հարվածից։