Ծնվել է
1985 թ․ օգոստոսի 23-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սիրելի օջախով, զավակներով ու արարումով․ ազատ պահերն անցկացնում էր աշխատավայրում՝ ընտանիքի բարօրությունն ապահովելու համար։
Ամուսնացած էր,
Ունի երեք երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ կենսուրախ, դրական ու վեհանձն անձնավորություն, ով մշտապես ջերմություն էր տարածում։
Յուրահատուկ էր
Իր անմիջականությամբ, ջերմությամբ ու մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր կերտել իր զավակների անհոգ, ապահով ու երջանիկ ապագան։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին․
Հետաքրքրվել էր երեխաներով ու շնորհավորել որդու ծնունդը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9, Արցախ։