Ծնվել է
1979 թ. օգոստոսի 5-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Հայկական պարով ու յուրաքանչյուր ձեռնարկած գործով՝ ամեն ինչ անելով մեծ սիրով, նվիրումով ու անսպառ էներգիայով։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների շրջապատում։
Շրջապատում հայտնի էր
Որպես անչափ ուրախ, անմիջական, ընկերասեր ու շփվող անձնավորություն, ով պատրաստ էր ցանկացած պահի անշահախնդիր օգնության հասնել։
Յուրահատուկ էր
Իր բացառիկ աշխուժությամբ ու կենսասիրությամբ, իսկ ամենամեծ երազանքն էր ունենալ խաղաղ ու լավ կյանք իր հարազատների համար։
Վերջին զանգը հոկտեմբերի 12-ին մայրիկին
«Չէ, վիրավոր չեմ, զենք ենք կրում, դրա համար է շունչս կտրվում․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14, Ֆիզուլի։