hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1987 թ. ապրիլի 22-ին Շիրակի մարզի Ողջի գյուղում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով՝ կյանքով, արարումով ու դրա պարգևած ամեն մի պահով․ ազատ ժամանակն անցկացնում էր սիրելի ընտանիքի հետ։ Ամուսնացած էր։

Սիրում էր ստեղծագործել․ 

Դեռ փոքր տարիքից թղթին էր հանձնում իր մտքերն ու հոգու ջերմությունը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող, կամեցող ու լուսավոր անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ բարությամբ, անսահման կամեցողությամբ ու մարդկանց հանդեպ տածած անկեղծ ջերմությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, որտեղ կվայելեր ընտանեկան երջանկությունը։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին․ 

«Գնա մամայիս սենյակ, մոտը եղիր մենակ չմնա, լավ եմ․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 8, Մատաղիս։