hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Միքայել Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1984 թ. հուլիսի 13-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի օջախով, զավակներով ու ընտանեկան ջերմությամբ․ ազատ պահերն անցկացնում էր տանեցիների կողքին։ 

Ամուսնացած էր

Ունի երեք երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, սրտացավ, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ հոգատարությամբ, ջերմությամբ ու զավակների հանդեպ տածած անսահման հայրական նվիրումով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կերտել իր զավակների անհոգ, ապահով ու երջանիկ ապագան։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 2-ին տանեցիներին․ 

«Ի՞նչ կա, ո՞նց եք, երեխաներին լավ կնայեք…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 2, Ջրական (Ջաբրայիլ)։