hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Անատոլի Արտաշեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1971 թ․ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում։

Ոգեշնչվում էր 

Մարդկանց անշահախնդիր օգնելով, բարություն սփռելով ու հարազատների բարօրությամբ․ ազատ պահերն անցկացնում էր ընտանեկան ջերմ միջավայրում։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, սրտացավ, ազնիվ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր համագյուղացիների ու մտերիմների խորին հարգանքն ու սերը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ բարությամբ, հոգատարությամբ ու յուրաքանչյուրին անշահախնդրորեն օգնության ձեռք մեկնելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր, որ իր բոլոր հարազատներն ու մտերիմները միշտ ապրեն միասնական, հաշտ, համերաշխ ու անհոգ կյանքով։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին․ 

«Սարսափելի կրակ է թափվում, լավ եղեք, կապ չկա, որ ձեզ զանգենք…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 10։