hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Նորիկ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1987 թ․ փետրվարի 9-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի երեխաներով ու ընտանեկան ջերմությամբ․ ազատ ժամանակն անսահման սիրով ու հոգատարությամբ անցկացնում էր ընտանիքի հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, ընկերասեր, կենսուրախ, ուրախ ու դրական էներգիա փոխանցող անձնավորություն։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր շենացնել սեփական օջախը, ապրել հայրենի հողում և անհոգության մեջ մեծացնել իր զավակներին։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին մորը․ 

«Մամ, հեշտ է ասելը, պատերազմ է, զգույշ մնալը ո՞րն է ․․․ հայրենիք ենք պաշտպանում»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 13, Մատաղիս։