Ծնվել է
1984 թ․ օգոստոսի 28-ին ԼՂՀ Շուշի քաղաքում։
Ոգեշնչվում էր
Անսասան խաղաղությամբ, ազգային արժեքներով ու սիրելի ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երկու երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ անմնացորդ հայրենասեր, ազնիվ, ընկերասեր, կատակասեր ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու համաքաղաքացիների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր ջերմ հումորով, վառ կատակներով ու շրջապատին մշտապես բարձր տրամադրություն պարգևելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր զավակների համար ապահովել որակյալ կրթություն և նրանց տեսնել որպես մարդկային կյանքեր փրկող հմուտ բժիշկներ։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին․
«Ամեն ինչ լավ է լինելու, կհաղթենք, մեր տներում խաղաղ կապրենք․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Վարանդա (Ֆիզուլի)։