Ծնվել է
1991 թ․ օգոստոսի 28-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սեփական աշխատանքով, արարումով ու մտերիմների հետ ամեն մի պահով․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երկու երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ աշխատասեր, աշխույժ, կենսասեր ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր բոլորի խորին սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր բացառիկ մարդկային տեսակով, ազնվությամբ, ներքին ուժով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր տեսնել իր զավակների հաջողությունները և ամեն ինչ անել նրանց նպատակների իրականացման համար։
Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 28-ին․
«Սաղ լավ է, ոչ մի բան չկա, կռիվ է՝ զոհ պիտի լինի…»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբեր, Կարախանբեյլի։ Ականանետային հաշվարկում ծանր վիրավորվելուց և 7 օր կոմայի մեջ մնալուց հետո՝ հոկտեմբերի 6-ին զոհվել է։