hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Կամո Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1994 թ․ նոյեմբերի 6-ին ԼՂՀ Հադրութ քաղաքում։ 

Կրում էր հոր անունը, 

Ով  քաջաբար զոհվել էր 1994 թ․ ապրիլի 15-ին Արցախյան առաջին պատերազմում։

Ոգեշնչվում էր 

Կյանքով, արարումով ու դրա պարգևած ամեն մի պահով․ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր ընտանիքի, ընկերների ու ընտրյալի հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, ընկերասեր, մարդասեր, դրական ու վեհանձն երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, վառ տեսակով, անսահման ջերմությամբ ու բառիս բուն իմաստով Մեծատառով Մարդ լինելու ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ընտանիք կազմել սիրելիի հետ, սեփական տունն ու կայուն աշխատանքն ունենալ, զավակներ մեծացնել ու վայելել ընտանեկան երջանկությունը։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 24-ին ․ 

«Ամեն ինչ լավ կլինի, մի՛ մտածեք…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 24, Մարտունի։