Ծնվել է
1972 թ. հունվարի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Անսահման ոգեշնչվում էր
Անմնացորդ հայրենասիրությամբ ու մայր հողի հանդեպ ունեցած խորը սիրով, որը դարձավ նրա ողջ էության ու կյանքի առանցքը։
Սիրով շրջապատված էր
Իր ամուր ընտանիքով, երեք զավակներով ու հավատարիմ ընկերներով, որոնց հետ նախընտրում էր անցկացնել իր ողջ ազատ ժամանակը։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ բարի, սրտացավ ու մարդամոտ անձնավորություն, ով պատրաստ էր ցանկացած պահի անշահախնդիր օգնության հասնել յուրաքանչյուրին։
Նվիրյալ զինվորականն
Անսահման անձնազոհությամբ էր ծառայում հայրենիքին՝ երազելով Արցախը տեսնել ազատագրված, որպեսզի գալիք սերունդներն ապրեն խաղաղ հայրենի հողում։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 10-ին էր
«Ամեն ինչ լավ է լինելու»՝ թեև հոգում զգում էր, որ վերջին հրաժեշտն է։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 10-ին Հադրութում ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել է։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին։