Ծնվել է
1997 թվականի սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում։
Ոգեշնչվում էր
Արարումով, աշխատանքով ու կյանքի բերկրանքով․ ազատ պահերն անցկացնում էր ընկերների, տարեցների ու սիրած էակի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ կենսուրախ,վեհանձն ու լուսավոր երիտասարդ։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ աշխատասիրությամբ, ազնվությամբ, մեծերի հանդեպ ունեցած խոնարհումով ու բացառիկ մարդկային տեսակով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր կառուցել իր սեփական տունը, հիմնել ջերմոցային տնտեսություն, ապրել հայրենի հողում ու կերտել երջանիկ ապագա։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 15-ի առավոտյան մորն էր․
«Լավ եմ, մա՛մ ջան, պապայիս ու եղբորս հետ էլ խոսեմ ու վերջ․․․ Ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15, Գորիս։
Հետմահու պարգևատրվել է
«Մարտական ծառայություն» մեդալով։