Ծնվել է
1969 թ. մարտի 11-ին Երևան քաղաքում։
Ոգեշնչվում էր
Անսասան հայրենասիրությամբ, գրականությամբ ու սիրելի զավակներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ անցկացնում էր երեխաների հետ։ Ամուսնացած էր,
Ունի երկու երեխա։
Սիրում էր ստեղծագործել․
Գրքերի հանդեպ ուներ հատուկ սեր․ թղթին էր հանձնում հայրենիքի մասին իր խորունկ մտքերն ամփոփող գիրքը, որն անավարտ մնաց։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ դրական, կենսուրախ, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր ընթերցասիրությամբ, խորը մտածողությամբ, անսպառ լավատեսությամբ ու շրջապատին վառ էներգիա փոխանցելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր հզոր ու խաղաղ Հայրենիքի մասին, ցանկանում էր սեփական տունը կառուցել, որտեղ իր զավակները կապրեին անհոգ ու երջանիկ։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 25-ին․
«Ամեն ինչ լավ է, նորմալ է, անհանգստանալու կարիք չկա…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28, Հադրութ։