hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Մովսես Թադեվոսյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2003 թ. ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Մայր հայրենիքով ու կյանքի ամեն մի պահով։

Ազատ ժամանակն անմնացորդ նվիրում էր

Ընտանիքին, քույրերին ու եղբայրներին։

Սրտում պահում էր 

Իր սիրած էակի ջերմությունը, իսկ մինչ ծառայության անցնելը հարազատներին էր թողել իր հոգու խորքից բխող հրաժեշտի նամակը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հարգալից, հյուրասեր, մարդամոտ ու ընկերասեր երիտասարդ, ով առանձնանում էր իր վեհ կեցվածքով ու խորը հասկացողությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր արևային համակարգեր տեղադրել ողջ Հայաստանում, որպեսզի շրջեր հայրենի երկրով և իր աշխատանքով շենացներ այն։

Վերջին զանգը 2021 թ․ դեկտեմբերի 30-ին մայրիկի հետ․ 

«Մամ ջան, լավ ենք, մեր գեներալներն էլ են այստեղ․․․»։

Վերջին մարտը 

2021 թ․ դեկտեմբերի 31, Վայքի մարտական դիրքեր։