hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Հարություն Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1996 թ․ հոկտեմբերի 27-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Ակտիվ կյանքով, արարումով ու հարազատներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր մտերիմ ընկերների հետ։

Սիրում էր 

Հայ մեծերի իմաստուն խոսքերը․ շփման ընթացքում հաճախ էր մեջբերում դրանք՝ դրսևորելով խորը հարգանք ազգային մշակույթի հանդեպ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ աշխույժ, կամեցող, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող ու վեհանձն երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր անսպառ էներգիայով, եռանդով, բարյացակամությամբ ու մտերիմների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ապրել խաղաղ երկնքի տակ, զարգացնել մասնագիտական կարողությունները և իր աշխատանքով շենացնել Մայր Հայրենիքը։

Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 5-ին․ 

«Լավ է, ամեն ինչ նորմալ է…»։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի։