Ծնվել է
1984 թ․ սեպտեմբերի 16-ին Արցախի Ճարտար գյուղում։
Ոգեշնչվում էր
Սպորտով, առողջ ապրելակերպով ու մայր երկրով․ երկար տարիներ Ռուսաստանում բնակվելիս ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր մտերիմների հետ։
Սիրում էր ստեղծագործել․
Թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերն ու ապրումները, որոնք, ցավոք, չեն պահպանվել։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, հավատարիմ, վեհանձն ու հայրենասեր անձնավորություն, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր սպորտային բարձր պատրաստվածությամբ, անսասան կամքով ու հայրենի հողին անմնացորդ նվիրումով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ընտանիք կազմել, սեփական օջախը հիմնել և անհոգ ապրել հարազատների կողքին։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 20-ին էր․
Եղբոր հետ առաջնագծում մարտնչող Արթուրը հաղթական ոգով ասել էր․ «Ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23, Ճարտար։