hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Արմեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1977 թ. նոյեմբերի 15-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, սիրելի ծնողներով, կնոջով ու չորս զավակներով․ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի և ծնողների կողքին։

Ամուսնացած էր, 

Ունի չորս սիրասուն զավակ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, հոգատար, ջերմ, ազնիվ ու վեհանձն անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր բարի նկարագրով, զգայուն հոգով, ամեն ինչ սրտին մոտ ընդունելու տեսակով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական տունը կառուցել, գեղեցիկ այգի հիմնել, նուռ ու խաղող աճեցնել հայրենի հողում, ինչպես նաև իր չորս զավակներին պարգևել լավագույն կրթությունն ու ապահով ապագան։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 28-ին կնոջն էր․ 

«Ան՛, շատ վատ տեղ եմ գնում, չգիտեմ՝ հետ կգամ, թե չէ․․․ ոչ մեկից ոչինչ չպահանջես, չուզես, ես չգիտեմ՝ ինչ կլինի»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 28, Ավետարանոց: