hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Արթուր Օհանջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1992 թ․ հունիսի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Երեխաներով ու ընտանեկան ջերմությամբ․ ազատ ժամանակն անսահման սիրով անցկացնում էր հարազատ ընկերների ու ընտանիքի հետ։ 

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ կատակասեր, բարի, շփվող ու ընկերասեր անձնավորություն, ով իր ներկայությամբ մշտապես ուրախություն էր պարգևում մտերիմներին։

Յուրահատուկ էր 

Իր վարակիչ հումորով, կատակասիրությամբ, ընկերասիրությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր գեղեցիկ վերանորոգել ու շենացնել իր պապական տունը՝ այն դարձնելով ջերմ ու ապահով ընտանեկան բույն։

Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 1-ին․ 

«Ամեն ինչ լավ է, լավ կլինի․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 3, Մարտունի։