hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Հրաչիկ Զաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1997 թ․ ապրիլի 22-ին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում։

Ոգեշնչվում էր 

Հայրենիքին անմնացորդ նվիրումով ու Հայաստանում ծառայելու բարձր պատվով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, բարի, ազնիվ ու նվիրված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու ընկերների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր

Իր արտակարգ հայրենասիրությամբ, պայծառ նկարագրով, անսահման բարությամբ ու շրջապատի հանդեպ տածած խորին հարգանքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Անսահման սիրում էր սպորտն ու երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ հասնելով մեծ մարզական հաջողությունների։

Հոգատար որդի էր 

Սիրելի ծնողներին անհանգստությունից ու ցավից զերծ պահելու համար նույնիսկ չէր հայտնել պատերազմի դաշտ մեկնելու մասին։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 15, Հադրութ։