hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1959 թ․ ապրիլի 5-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի թոռներով, զավակներով ու ընտանիքով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր հարազատների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի երեք երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարեխիղճ, սրտացավ, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող ու վեհանձն անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ վարպետությամբ․ փայտամշակման յուրաքանչյուր գործի մեջ դնում էր իր ամբողջ հոգին ու սերը։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել Մայր Հայրենիքն անսասան խաղաղության մեջ, որպեսզի իր զավակներն ու թոռները մեծանան անհոգ երկնքի տակ։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 2-ին էր․ 

«Ամեն ինչ լավ է լինելու…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 5, Արցախ։