֏
€ ₽ ֏ $
Donate
Արթուր Խաչատրյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1990 թ․ հունիսի 4-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական գործով ու իր հարազատ շրջապատով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի և մորաքրոջ ընտանիքի հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ շնորհքով, հանգիստ, համեստ ու զսպված անձնավորություն, ով վայելում էր հարազատների ու մտերիմների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ համեստությամբ․ երբեք չի ձգտել ցուցադրաբար տարբերվել մյուսներից՝ մնալով պարզ, ազնիվ ու հավասարակշռված։

Պայծառ երազանքներ ուներ

Երազում էր զինվորական ծառայության մեջ հասնել բարձր պաշտոնների, ինչպես նաև դառնալ հմուտ իրավաբան։

Վերջին զրույցը եղբոր հետ․ 

«ԱԹՍ եմ պայթեցրել, 1 հատ»։

Վերջին մարտը 

2020 թ․ սեպտեմբերի 30, Ֆիզուլի։