֏
€ ₽ ֏ $
Donate
Մարտիկ Մարգարյան
2015 թ.
Biography

Ծնվել է 

1984 թ. մարտի 22-ին Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: 

Ոգեշնչվում էր 

Հավատարիմ ընկերներով ու մեծագույն սիրով էր լցված հարազատների հանդեպ, իսկ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի կողքին: 

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ մարդ ու ընկեր, ով առանձնանում էր իր անսահման ուշադրությամբ, հոգատարությամբ ու բարությամբ: 

Միշտ առաջնահերթ էր համարում 

Ուրիշների նպատակներն ու երազանքները, իսկ ինքը փափագում էր հայրենի հողում շենացնել սեփական այգին: 

Փորձառու հետախույզը 

Անվախորեն կատարում էր բարդագույն մարտական առաջադրանքները՝ ապահովելով հարազատների ու հայրենիքի անվտանգությունն առաջնագծում: 

Վերջին զանգը 2015 թ. հունվարի 5-ին էր

«Ամեն ինչ լավ կլինի…»։ 

Վերջին մարտը 

2015թ․ հունվարի 6, Մարտունի։