֏
€ ₽ ֏ $
Donate
Հակոբ Խաչատրյան
2015 թ.
Biography

Ծնվել է 

1996 թ․ մարտի 28-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնել սիրելի հոր հետ՝ վայելելով հարազատական ամուր ու անխախտ կապը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հարգալից, բարեկամասեր, ազնիվ ու պատվախնդիր երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Մեծահասակների հանդեպ տածած իր առանձնահատուկ հարգանքով, խոնարհությամբ, բարությամբ ու զսպված բնավորությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, Հայաստանում սեփական տունն ունենալ և դառնալ հմուտ պատմաբան։

Վերջին զանգը 2015 թ․ մարտի 16-ին․ 

«17-ի առավոտյան գնում ենք պոստ, 2 օր չենք խոսի, ձեզ լավ պահեք․․․»։

Վերջին մարտը 

2015 թ․ մարտի 19, Եղնիկներ։