֏
€ ₽ ֏ $
Donate
Արման Կարապետյան
2009 թ.
Biography

Ծնվել է 

1990 թ․ մարտի 3-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սպորտով․ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր մարզումների մեջ՝ աչքի ընկնելով իր կամքի ուժով ու աշխատասիրությամբ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես անչափ համեստ, ջերմ, բարի ու ընկերասեր երիտասարդ, ում մտերիմներն ու ընկերները հիշում են մեծ սիրով ու ջերմությամբ։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ համեստությամբ, ընկերասիրությամբ, ազնիվ տեսակով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հարգանքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, ունենալ իր մեծ ու գեղեցիկ տունը և շարունակել զբաղվել սպորտով։

Վերջին տեսակցությունը 2009 թ․ դեկտեմբերի 2-ին 

Հոր ծննդյան տարեդարձին արձակուրդ էր եկել տուն։

Վերջին մարտը 

2009 թ․ դեկտեմբերի 13-ին Մարտակերտի դիրքերում ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել էր Երևան և դեկտեմբերի 17-ին զոհվել։